Մրցաշար ChessAcademy.am
3 շախմատիստ գլխավորում են մրցաշարային աղյուսակը
2018-01-13Երեկ Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 4-րդ տուրի պարտիաները: Ի տարբերություն նախորդ խաղափուլի, որում միայն մեկ պարտիա էր հաղթական ավարտ ունեցել, այս տուրում հինգ պարտիաներից չորսում կողմերից մեկն առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց կենտրոնական պարտիայում, որում միմյանց դեմ մրցում էին մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուն և երկրորդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը: Սևերով խաղացող մեր շախմատիստն ուներ մեծ առավելություն, սակայն բարդ դրությունում թույլ տվեց որոշակի վրիպումներ, և կողմերը հաշտություն կնքեցին: 4-րդ տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Լուկաշ Յարմուլան և Կլեմենտի Սիչովը: Մրցաշարում առաջին հաղթանակները գրանցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչներ Արման Միքայելյանը և Հովիկ Հայրապետյանը:
4-րդ տուրից հետո Փարհամ Մաղսուդլուն, Լուկաշ Յարմուլան և Կլեմենտի Սիչովը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արամ Հակոբյանը 2.5 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 5-րդ տուրը.
5-րդ տուրի զույգեր.
ՄՎ Արամ Հակոբյան – ՄՎ Նիկիտա Մորոզով
ՄՎ Կլեմենտի Սիչով – ՄՎ Վադիմ Մոիսեենկո
ՄԳ Արտաշես Մինասյան – ՄԳ Փարհամ Մաղսուդլու
ՄՎ Լուկաշ Յարմուլա – ՄԳ Հովիկ Հայրապետյան
ՄԳ Վոլոդիմիր Վետոշկո – ՄԳ Արման Միքայելյան