Մրցաշար ChessAcademy.am
Մասնակիցներ
ՄՎ Ստեֆան Պողոսյան
Ծննդյան տարեթիվը` 2004
Ընթացիկ վարկանիշը՝ 2477
2015թ․՝ Մոսկվայի շախմատի մինչև 13տ․ պատանիների առաջնության հաղթող
2016թ.` Ռուսաստանի շախմատի մինչև 13տ․ պատանիների առաջնության արծաթե մեդալակիր
2018թ.՝ Եվրոպայի շախմատի մինչև 14տ. պատանիների առաջնության չեմպիոն
2018թ․՝ Աշխարհի մինչև 16տ․ շախմատի օլիմպիադայում 2-րդ տեղ 3-րդ խաղատախտակի վրա
2019թ.՝ Աշխարհի շախմատի մինչև 16տ. պատանիների առաջնության փոխչեմպիոն
ՄԳ Եվգենի Լևին
Ծննդյան տարեթիվը՝ 1990
Ընթացիկ վարկանիշը՝ 2527
2017թ․՝ «ՀԱԴՇ գավաթի բաց եզրափակիչ» և «Նեսիսի գավաթ» միջազգային մրցաշարերի հաղթող
2018թ.՝ Ակումբային թիմերի միջև Ռուսաստանի առաջնության Պրեմիեր լիգայի հաղթող
2019թ․՝ Սանկտ Պետերբուրգի տղամարդկանց առաջնության հաղթող
2019թ․՝ «Ագիոս Նիկոլաոս» և «Հերակլիոն» միջազգային մրցաշարերի հաղթող
ՄԳ Զուրաբ Ստուրուա
Ծննդյան տարեթիվը՝ 1959
Ընթացիկ վարկանիշը՝ 2530
1975, 1977, 1981, 1984, 1985թթ.` Վրաստանի հնգակի չեմպիոն:
1991, 1996թթ.՝ Բիել քաղաքում անցկացված շախմատի ամենամյա փառատոնի Մասթերս օփենի հաղթող:
2005թ.՝ Դուբայում անցկացված Զայեդ օփենի առաջին մրցանակակիր:
2007թ.-ից Վրաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է:
2014թ.՝ Աշխարհի վետերանների առաջնության 50+ խմբի հաղթող:
2015թ.՝ Եվրոպայի վետերանների առաջնության 50+ խմբի առաջին տեղ:
ՄՎ Վիկտոր Մատվիշեն
Ծննդյան տարեթիվը՝ 2002
Ընթացիկ վարկանիշը՝ 2497
Ուկրաինայի շախմատի պատանիների առաջնության բազմակի չեմպիոն
2013, 2014 թթ․՝ Եվրոպայի շախմատի մինչև 12տ․ պատանիների առաջնության կրկնակի չեմպիոն
2018թ.՝ Աշխարհի շախմատի պատանիների առաջնության մինչև 16տ․ խմբի փոխչեմպիոն
ՄՎ Պլատոն Գալպերին
Ծննդյան տարեթիվը` 2003
Ընթացիկ վարկանիշը՝ 2460
Ուկրաինայի շախմատի պատանիների առաջնության կրկնակի չեմպիոն և մրցանակակիր
2017թ․՝ Ուկրաինայի տղամարդկանց ակումբային առաջնությունում 3-րդ տեղ
2018թ․՝ Ուկրաինայի շախմատի մինչև 20տ․ առաջնության չեմպիոն
2018թ․՝ Արագ շախմատի մինչև 20տ․ առաջնության Ուկրաինայի փոխչեմպիոն
2018թ․՝ Աշխարհի սիրողական առաջնությունում 4-րդ տեղ
2019թ․՝ Աշխարհի շախմատի մինչև 18տ․ պատանիների առաջնության փոխչեմպիոն Ուկրաինայի ազգային երիտասարդական հավաքականի կազմում
ՄՎ Արթուր Դավթյան
Ծննդյան տարեթիվը՝ 2002
Ընթացիկ վարկանիշը՝ 2437
Հայաստանի պատանիների առաջնության բազմակի մրցանակակիր
2018, 2019թ.՝ Հայաստանի պատանիների առաջնությունների կրկնակի չեմպիոն
2019թ.՝ Աշխարհի շախմատի պատանիների մինչև 18տ․ առաջնության բրոնզե մեդալակիր
ՖՎ Արմեն Բարսեղյան
Ծննդյան տարեթիվը՝ 2003
Ընթացիկ վարկանիշը՝ 2408
Հայաստանի պատանիների առաջնության բազմակի մրցանակակիր
2017թ.՝ Հայաստանի պատանիների մինչև 14տ. առաջնության չեմպիոն:
2018թ.՝ Լատվիայում կայացած Եվրոպայի մինչև 16տ. պատանիների առաջնությունում 5-րդ տեղ:
2019թ․՝ Եվրոպայի մինչև 16տ. պատանիների առաջնության չեմպիոն։
ԿՄՎ Աննա Սարգսյան
Ծննդյան տարեթիվը` 2001
Ընթացիկ վարկանիշը` 2382
2017թ.՝ Մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայի անհատական ոսկե մեդալակիր:
2017թ.՝ Հայաստանի աղջիկների մինչև 16տ․ առաջնության չեմպիոն
2018թ․՝ «Չեսսիֆայ» թիմի կազմում Հայաստանի ակումբային առաջնությունում 1-ին տեղ
2018թ․ Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարում կանանց մեջ 2-րդ լավագույն արդյունք
2019թ․ «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» մրցաշարում կանանց մեջ 1-ին տեղ
2019թ․ Եվրոպայի կանանց թիմային առաջնության անհատական ոսկե մեդալակիր 4-րդ խաղատախտակի վրա
ՄԳ Հովիկ Հայրապետյան
Ծննդյան տարեթիվը՝ 1990
Ընթացիկ վարկանիշը՝ 2458
2012, 2015, 2017թթ.՝ Անդրանիկ Մարգարյանի շրջանային մրցաշարերի 2-րդ մրցանակակիր:
2013, 2016թթ.՝ Հայաստանի տղամարդկանց 73-րդ և 76-րդ առաջնությունների 1-ին խմբի հաղթող:
2015թ.՝ Բաթումի քաղաքապետարանի գավաթի 2-րդ մրցանակակիր:
2019թ․՝ Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարի 3-րդ մրցանակակիր:
2019թ.՝ Նոնա Գափրինդաշվիլու գավաթի 2-րդ մրցանակակիր:
ՄՎ Դավիթ Շահինյան
Ծննդյան տարեթիվը՝ 1994
Ընթացիկ վարկանիշը՝ 2444
Հայաստանի պատանիների առաջնության բազմակի մրցանակակիր
2010թ․՝ «Մոսկվա Օփեն»-ի B մրցաշարային խմբում 1-ին տեղ
2010թ․ Աշխարհի շախմատի մինչև 16տ․ պատանիների օլիմպիադայի չեմպիոն։
2011թ․՝ «Աէրոֆլոտ Օփեն»-ի C մրցաշարում 1-ին տեղ
2015թ․՝ «Աբրիշամ Օփեն»-ի A մրցաշարում 1-ին տեղ
2018թ․-ից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում` որպես մարզիչ: