Մրցաշար ChessAcademy.am
Կլեմենտի Սիչովը՝ Անդրանիկ Մարգարյանի 9-րդ հուշամրցաշարի հաղթող
2019-01-17Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր գրավեց առաջին տեղը: Հայաստանի ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը և Վրաստանի ներկայացուցիչ միջազգային գրոյսմայստեր Զուրաբ Ստուրուան վաստակեցին 5.5-ական միավոր՝ կիսելով 2-3 տեղերը: Լրացուցիչ միավորների հաշվարկով Ա. Դավթյանը զբաղեցրեց 2-րդ, իսկ Զ. Ստուրուան՝ 3-րդ տեղը: 4-6 տեղերը հնգական միավորով կիսեցին Իրանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Արյան Ղոլամին, Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային գրոյսմայստեր Լևոն Բաբուջյանը և Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Տիգրան Սարգսյանը: Վերջինս լրացրեց միջազգային վարպետի նորմա: