Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-17 January
2020

2-րդ տուրի խաղերի փոքրիկ ակնարկ

2020-01-11

Ավարտվեց շրջանային մրցաշարի 2-րդ տուրը։ Ստեֆան Պողոսյան – Եվգենի Լևին պարտիայում խաղացվեց նոր հնդկական պաշտպանություն: Սկզբնախաղում սպիտակները, զոհաբերելով զինվոր, հետագայում չկարողացան դրա դիմաց ստանալ բավարար փոխհատուցում, և հետզհետե սևերը իրացրեցին նյութական առավելությունը:

Արմեն Բարսեղյան – Արթուր Դավթյան պարտիայի հիմնական իրադարձությունները ծավալվեցին միջնախաղում․ նախ 21-րդ քայլում սպիտակները բաց թողեցին առավելության հասնելու հնարավորությունը, ապա հայտնվեցին վատ դիրքում: 28-րդ քայլում սևերը, խաղալով Աh8 (պետք էր խաղալ Աh7, որպեսզի Փe5 քայլին կարողանային խաղալ Ձf5  -+), թույլ տվեցին Փe5 հակահարվածը, որից հետո սպիտակները ոչ-մի խնդիր չէին ունենա։ Սակայն սպիտակները, չնկատելով ընձեռված հնարավորությունը, պարտվեցին։

Հովիկ Հայրապետյան –  Վիկտոր Մատվիշեն պարտիան ցայտուն օրինակ էր երկու փղերի առավելության իրացման։ Խաղացվել էր Սլավոնական պաշտպանության անտի-մերան տարբերակը, որից հետո սպիտակները ստացան երկու փղերի առավելությամբ վերջնախաղ, որը վարպետորեն հասցրեցին հաղթանակի։

Պլատոն Գալպերին – Դավիթ Շահինյան պարտիայում սևերը սկզբնախաղում զիջեցին կենտրոնը, հայտնվեցին բավականին վտանգավոր իրավիճակում, սակայն, օգտվելով հակառակորդի ոչ այդքան վճռորոշ շարունակություններից, կարողացան ստանալ լավ հակախաղ և անմիջապես հետո 29․․․Նh5 քայլով վրիպեցին ու կորցրեցին որակ, որից հետո սպիտակները հանգիստ իրացրեցին նյութական առավելությունը։

Աննա Սարգսյան – Զուրաբ Ստուրուա պարտիայում կիրառվել էր հին հնդկական պաշտպանություն։ Աննան շատ հաջող խաղաց սկզբնախաղում և միջնախաղում, ստացավ գրեթե շահած դիրք, սակայն 30․ Թf3 քայլով բաց թողեց առավելության մեծ մասը։ Այնուհետև, չհամաձայնվելով ոչ-ոքի, կրեց ցավալի պարտություն։

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio