Մրցաշար ChessAcademy.am
Ավարտվեց շրջանային մրցաշարի 5-րդ տուրը
2020-01-13Եվգենի Լևին - Պլատոն Գալպերին պարտիայում խաղացվեց Հին հնդկական պաշտպանություն. սկզբնախաղում սպիտակները հրաժարվեցին հիմնական տարբերակներից և 20-րդ քայլին ընդունեցին հակառակորդի առաջարկած ոչ-ոքին:
Արթուր Դավթյան - Աննա Սարգսյան պարտիայում կիրառվեց սլավոնական պաշտպանության Մորոզևիչի տարբերակը. 15 - րդ քայլին սպիտակները շեղվեցին հիմնական շարունակություններից, որից հետո հավանաբար սևերը շփոթեցին քայլերի հերթականությունը՝ կորցնելով զինվոր: Միջնախաղում սպիտակները իրացրեցին իրենց նյութական առավելությունը:
Ստեֆան Պողոսյան - Հովիկ Հայրապետյան պարտիայում ստացվեց Սիցիլիական պաշտպանություն. սևերին հաջողվեց հավասար հնարավորություններով դուրս գալ սկզբնախաղից, ապա միջնախաղում խլել նախաձեռնությունը: Հետագայում, օգտվելով սպիտակների թույլ տված անճշտություններից, սևերը շահեցին ֆիգուր և 41-րդ քայլում հասան հաղթանակի:
Զուրաբ Ստուրուա – Արմեն Բարսեղյան պարտիայում խաղացվեց անգլիական սկզբնախաղ. 11-րդ քայլում սևերը կոպիտ վրիպեցին և կորցրեցին զինվոր՝ հայտնվելով պարտված դրությունում, իսկ ահա 20-րդ քայլի վրիպումը միայն արագացրեց պարտիայի ավարտը՝
21․Թxf6+ 1-0
Վիկտոր Մատվիիշեն – Դավիթ Շահինյան պարտիայում հենց սկզբնախաղից սպիտակները զոհաբերեցին զինվոր, այնուհետև նաև որակ. ստեղծվեց ոչ ստանդարտ դրություն, որն էլ ավելի խճճվեց, երբ սևերը անցկացրեցին 35… e5 36.fe, սակայն այստեղ վրիպեցին` հայտնվելով ծանր դիրքում ՝
36…f4?(36․․․ Փc8! 37.Ձf4 - Ձc7 վերջապես հնարավորություն ստանալով ամբողջ խաղում եզրում մնացած ձիուն մտցնել խաղի մեջ և պայքարել առավելության համար) 37.Ձxf4 – Փc8 38. e6! -d4 (38…Փxe6 39.Թf6! – Փd7 40.Նb7 + -)
Հետագայում սպիտակները բաց թողեցին հաղթանակի հասնելու ոչ բարդ շարունակություններ, և եթե 47-րդ քայլում սևերը գտնեին հետևյալ տարբերակը, կհասնեին ոչ - ոքի արդյունքի՝
47…Նa7 ? ( 47…Թc6! 48.Թxc6 – Ձxc6 49.Նd6 – Նc7 50.Աf3 – Ձb4 51.Նxg6 – Նxc5= ) 48.Նd6 և 55-րդ քայլում սևերը հանձնվեցին։