Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-17 January
2020

6-րդ տուրի արդյունքների ամփոփում

2020-01-14

Պլատոն Գալպերին – Զուրաբ Ստուրուա պարտիայում ստացվեց թագուհու գամբիտի Տառաշի բարելաված պաշտպանություն. սևերին հաջողվեց հավասարեցնել դրությունը,  և 23-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։ 

Արթուր Դավթյան - Վիկտոր Մատվիիշեն պարտիայում կիրառվեց թագուհու գամբիտի ընդունված տարբերակը. միջնախաղում սպիտակները բավականին շատ ժամանակ ծախսեցին, հայտնվեցին ցայտնոտում`  նախաձեռնությունը զիջելով սևերին։ 31-րդ քայլում սևերը, օգտվելով սպիտակների անճշտությունից, ստացան շահած դրություն և 41-րդ քայլում հասան հաղթանակի։

Աննա Սարգսյան - Հովիկ Հայրապետյան պարտիայում ավելի հաջող գործեցին սպիտակները և 20-րդ քայլում կարող էին ստանալ շահած դրություն՝

21.Աh1? (21.Փxg8 – Նxg8+ 22.Աf1 -  cd 23.Թd2 սպառնալով Թh6 մատ - Նg6 24․Թxd4 + -) հետագայում սպիտակները կորցրեցին իրենց առավելությունը, և ստացվեց գրեթե հավասար վերջնախաղ։ Սպիտակների 38-րդ քայլից հետո ստացվել էր հետևյալ դրությունը ՝

38…Ձa4??(պետք էր խաղալ f5` չեզոքացնելով սպիտակների մատային ցանց ստեղծելու հնարավորությունը) 39.Փe4+ Աh5 40.Փf3+? (40.Նb7! -Աh4 41․Նg7! +-)  - Աg6? (40…Աh4! քայլով կարելի էր խուսափել մատային ցանցից` պահպանելով ոչ-ոքի հասնելու հնարավորություններ ) 41.Փe4+ սպիտակները 2-րդ փորձից գտան ճիշտ շարունակությունը և հասան հաղթանակի։

Արմեն Բարսեղյան - Ստեֆան Պողոսյան պարտիայի սկզբնախաղում ավելի հաջող գործեցին սևերը, ստացան բավականին լուրջ առավելություն, սակայն հապաղեցին, կորցրեցին առավելությունը, և ստացվեց հավասար վերջնախաղ։ Հետագայում առավելությունն անցնում էր մեկ սևերի, մեկ սպիտակների կողմը, սակայն կողմերից ոչ մեկին չհաջողվեց մեծացնել առավելությունը, և 101 -րդ քայլին խաղատախտակին մնացին մերկ արքաներ։

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio