Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-17 January
2020

Հովիկ Հայրապետյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո

2020-01-16

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանային մրցաշարը։ Խաղացված 7 տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը, ով 7 տուրերում տոնել է 5 հաղթանակ: Նույն միավորով 2-րդ հորիզոնականում է գտնվում Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:

Պլատոն Գալպերինը, Վիկտոր Մատվիիշենը և Արթուր Դավթյանը 4-ական միավորներով կիսում են 3-5-րդ հորիզոնականները։

Մրցաշարի ընթացքին հետևել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին, ով այցելել էր Հայաստանի շախմատի ակադեմիա՝ ծանոթանալու ակադեմիայի գործունեությանը։

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio